Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ «ռեփ կատարմամբ» է հանդես եկել (լուսանկարներ, տեսանյութ)


Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ «ռեփ կատարմամբ» է հանդես եկել (լուսանկարներ, տեսանյութ)
Մարտ 3 14:51 2020

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և հայտնի երգիչ, դիզայներ Քանյե Ուեսթի ավագ դուստր Նորթ Ուեսթն առաջին անգամ «ռեփ կատարմամբ» է հանդես եկել, հայտնում է Daily Mail պարբերականը:

 

Երկուշաբթի Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Քանյե Ուեսթի աշուն/ ձմեռ-2020 նոր հավաքածուի ցուցադրությունը, որին ներկա են եղելնաև նրա 39-ամյա կինը` Քիմ Քարդաշյանը, վերջինիս ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը:

Հագուստի ցուցադրության ժամանակ Քանյե Ուեսթի ելույթից հետո բեմ է բարձրացել նրա` 6-ամյա աղջիկն ու բավականին վստահ ելույթ ունեցել հանդիսատեսի առաջ: Նորթի ծնողները աջակցել և քաջալերել են նրան ամբողջ ելույթի ընթացքում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը և նրա եկեղեցական երգչախումբը ելույթ են ունեցել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում:

Սուպերմոդելները, դիզայներները, ոճաբանները և մյուս հյուրերը կիրակի առավոտյան ներկա են գտնվել Փարիզի des Bouffes du Nord թանգարանում անցկացվող կիրակնօրյա «պատարագին»:

Քանյեն և նրա երգչախումբն իրենց ելույթը սկսել են «Հիսուս թագավոր» երգով և ավարտել «Սպեղանի» (Balm in Gilead) երգով:

«Շատ ժամանակ մենք մեր հավատն ու վստահությունը ներդնում ենք նյութական իրերի մեջ»,- ելույթի ընթացքում ասել է Քանյեն:

Tert.am

Inspiration: She also sang the lyrics: 'What are those?', taken from the popular 2015 meme by the late Brandon MooreAll eyes on her:  North was in her element as she rapped the catchy lyrics: 'Look at my shoes, they're new and cool. See my school, I'm new, walk to the streets, yeah yeah yeah. Cool, cute, cool, yeah!'In good company: Rocking a braided 'do, the celebrity offspring was the picture of confidence as she joined her fashion designer dad Kanye, 42In her element: The daughter of Kim and Kanye West, six, followed in her dad's musical footsteps as she belted the lyrics while the models presented the brand's neutral-toned Autumn/Winter 2020 collectionProud parent: She took to the stage in front of the massive crowd, which featured her proud parent Kim Kardashian, 39Star in the making: North West made her rap debut as she opened for her father's surprise Yeezy Paris Fashion Week showcase on Monday evening (pictured with Kanye West)