Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը նորածին դստերը ռուսական գոյություն չունեցող անուն է տվել՝ Մաշան (ոչ Մարիա)։ Այս մասին արտիստը հայտնել է Lenta.ru-ի թղթակցին։
«Դստերս տվել ենք Մաշա անունը։ Ռուսական անունն Աննան է ընտրել, եւ այն ինձ շատ է դուր գալիս։ Աննայի օգնությամբ ես ռուսերեն եմ սովորում եւ արդեն կարողանում եմ քիչ-քիչ խոսել դրանով։ Տանը մենք խոսում ենք երեք լեզվի խառնուրդով՝ իսպաներեն, ռուսերեն եւ անգլերեն։ Հույս ունեմ, որ մեր երեխաները ազատորեն կտիրապետեն բոլոր երեք լեզուներին եւ տարբեր մշակույթների հետ շփվելու հնարավորություն կստանան»,- Իգլեսիասի խոսքերը մեջբերել է պարբերականը։










