Երանի մեր կողքին լինեիր, հայրիկ․ Քարդաշյան քույրերը շնորհավորել են հանգուցյալ հոր 76-ամյակը (լուսանկարներ)


Երանի մեր կողքին լինեիր, հայրիկ․ Քարդաշյան քույրերը շնորհավորել են հանգուցյալ հոր 76-ամյակը (լուսանկարներ)
Փետրվար 23 15:18 2020

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը՝ Քորթնին և Քլոյեն, ինչպես նաև նրանց կրտսեր եղբայր Ռոբը, շաբաթ օրը հարգանքի տուրք են մատուցել իրենց հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին՝ վերջինիս ծննդյան օրվա կապացությամբ, որը կյանքից հեռացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում, գրում է Daily Mail-ը։

«Ծնունդդ ծնորհավոր, պապ։ Խոսքերով անհնար է նկարագրել, թե քեզ որքան եմ կարոտում»,- հոր հետ լուսանկարին կից գրել է 39-ամյա Քիմը։

 

Նրա ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, հոր ծննդյան պատվին նույնպես լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում մանկահասակ Քիմը և Քորթնին համբուրում են իրենց հորը։

«Շնորհավոր հորս ծնունդը»,- հուզիչ լուսանկարին կից գրել է 40-ամյա աստղը։

 

Սոցիալական ցանցերում իրենց հանգուցյալ հորը շնորհավորել են նաև 35-ամյա Քլոյեն և 32-ամյա Ռոբը, որը Twitter-ում հոր հետ լուսանկար է հրապարակել։

 

Նշենք, որ Ռոբերտ Ջորջ Քարդաշյանը, որը ծնվել է 1944 փետրվարի 22 -ին, ամերիկահայ փաստաբան էր, ով հայտնի էր դարձել հայտնի ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։