Ֆրանսիայի հարավում տուրիստական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր


Ֆրանսիայի հարավում տուրիստական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Փետրվար 16 23:15 2020

Ֆրանսիայի հարավային Ավերոն դեպարտամենտում կործանվել է տուրիստական զբոսանավ, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով France info ռադիոկայանին։

 

Պարզվել է, որ օդանավը կործանվել է Լարզակ օդակայանի թռիչքուղուց մի քանի կմ հեռավորության վրա։

 

Առկա տեղեկություններով՝ օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը, որից հետո օդանավը սկսել է անկել եւ գետնին բախվելու պահին բռնկվել:

 

Հաղորդվում է, որ ավիավթարի զոհերն օդաչուն եւ երեք ուղեւորներն են։