ՍԴ ճգնաժամը սուտ պատմություն է. ասեք մի ռեֆորմ, որ իշխանությունը ցանկացել է անել և ՍԴ-ն արգելափակել է, հեքիաթ է. Էդմոն Մարուքյան


ՍԴ ճգնաժամը սուտ պատմություն է. ասեք մի ռեֆորմ, որ իշխանությունը ցանկացել է անել և ՍԴ-ն արգելափակել է, հեքիաթ է. Էդմոն Մարուքյան
Փետրվար 6 12:55 2020

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բազմաթիվ խնդիրներ է տեսնում Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծում:

 

Այս մասին Մարուքյանը հայտնեց փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում, ԱԺ արտահերթ նիստի չեղարկումից հետո, երբ պարզ դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը ետ է կանչել իր հեղինակած նախագծերը:

 

«Իմ բնորոշմամբ՝ իրենք էլ են հասկանում, որ շատ խնդրահարույց փաթեթ են բերել և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել, թե ինչ խնդիր, չգիտեմ, երբ նախագիծը կթարմանա, կտեսնենք: Բայց, ամեն դեպքում, նախագիծը միանշանակ լի է բազմաթիվ խնդիրներով»,- ասաց Մարուքյանը: