Ինչպես են անհայտ անձինք տանում Վահագն Վերմիշյանին (տեսանյութ).Hraparak.am


Ինչպես են անհայտ անձինք տանում Վահագն Վերմիշյանին (տեսանյութ).Hraparak.am
Փետրվար 5 13:46 2020

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։

Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։

Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան։