Hraparak.am-ը գրում է.
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչու են իրենց խմբակցության անդամները բոյկոտել ատելության խոսքի կանխարգելման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը:
Ըստ Պետրոսյանի` իրենք առաջարկել են, որ ժամանակ տրամադրվի, որ բոլոր շահագրգիռ կողմերը, բոլոր ցանկացող ՀԿ-ները հնարավորություն ունենան մասնակցելու, սակայն իրենք ֆեյսբուքյան գրառման միջոցով հրավիրել են միայն սորոսական ՀԿ-ներին: Իրենք էլ բոյկոտել են նիստը:
Նա նաև ասաց, որ իր համար անհասկանալի է նաև, թե ինչ ասել է ատելության խոսք: Օրինակ` ինքն ատում է համասեռամոլությունը, ինքն ատում է տգիտությունը, հայրենիքի դավաճանությունը, եթե այդ մասին ինքը բարձրաձայնում է, նշանակում է` ատելության խո՞սք է տարածում:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/84e8962cda0ffb79140ca4bca7716fc4