Նախկին ԲՀԿ-ական, ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում պատգամավոր առաջադրված Արագած Ախոյանը համակարծիք չէ, որ տապալվել է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Ախոյանը: «Բառը ճիշտ չի ընտրված, համաձայն չեմ, որ տապալվել եմ: Կարեւորը թիմային հաղթանակն է, որ կատարվեց մարզում, իսկ թե ով ինչքան ձայն հավաքեց արդեն երկրորդական է»,- ասաց Ախոյանը:
Նշենք, որ նախկին ԲՀԿ-ականներից, ովքեր առաջադրվել էին ՀՀԿ ցուցակով ընտրություններում չեն հաղթել:
Մեր հարցին, թե հնարավոր է կուսակցափոխ եղաք, դրա համար պարտվեցիք, Ախոյանն ասաց, թե չի բացառվում նաեւ այդ հանգամանքը: Ամեն դեպքում Արագած Ախոյանը պնդեց, որ չի փոշմանել, եւ չի փոշմանելու, որ լքել է ԲՀԿ-ն:
Նա նաեւ ասաց, որ իր ընտանիքը ունի շինարարական բիզնես, եւ ֆինանսական խնդիրներ չունեն: Առաջիկայում էլ հնարավոր է զբաղվի նկարչությամբ:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:










