Նաղդալյանը հրաժեշտ տվեց պատգամավորներին, ապա «վինետկի» նկար նկարվեցին


Նաղդալյանը հրաժեշտ տվեց պատգամավորներին,  ապա «վինետկի» նկար նկարվեցին
Ապրիլ 13 12:50 2017

Աժ հերթական քառօրյայի վերջին օրը նիստ կրկին չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Նախատեսվող նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ գրանցվել է 14 պատգամավոր, հետո նշեց, որ ըստ կանոնակարգի պետք է սպասել մինչև 15:00 հասկանալու՝ ավելանո՞ւմ է պատգամավորների թիվը: Եթե մինչև այդ ժամը 66 պատգամավոր ներկա չլինեն, նիստը չեղյալ կհամարվի:
Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց ներկա պատգամավորներին՝ հինգ տարի համատեղ աշխատելու համար, ապա առաջարկեց լուսանակարվել: