ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով Երեւանի քաղաքապետի ընտրություններում գլխավորում է ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի լսել ԵԼՔ դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի Էրեբունի- Երեւան կատարումը: «Տեսնում եք, ինչ տաղանդավոր պատգամավորներ ունենք»,- ասաց Շարմազանովը, երբ տեղեկացավ, թե ինչ կատարման մասին է խոսքը: Շարմազանովն ասաց, թե Մարգարյանն ինքն է իր օրակարգը թելադրում, եւ չի ընդօրինակում իր գործընկերներին:
Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե հնարավոր է Արմեն Աշոտյանը երգ գրի, իսկ Տարոն Մարգարյանը կատարի: Ի պատասխան Շարմազանովը նշեց, թե ավելի հավանական է, որ Արմեն Աշոտյանը երգ գրի, որը կկատարի Նիկոլ Փաշինյանը:










