Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը քննարկել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, դիտարկել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը:










