ՊԵԿ-ը կանխել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը Հայաստան (լուսանկարներ)


ՊԵԿ-ը կանխել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը Հայաստան (լուսանկարներ)
Ապրիլ 12 07:48 2017

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր:

ՄԵՊ-ից հայտնում են, որ իրավախախտները, համապատասխան ձեւակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:

Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ պոմիդորի եւ վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում: