Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել


Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել
Դեկտեմբեր 8 10:11 2019

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



loading...