Ադրբեջանը նշում է ղարաբաղյան կարգավորման առաջին կարմիր գիծը. փաստաթուղթ է հրապարակվել


Ադրբեջանը նշում է ղարաբաղյան կարգավորման առաջին կարմիր գիծը. փաստաթուղթ է հրապարակվել
Դեկտեմբեր 5 16:18 2019

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին՝ Բրատիսլավայում, հայտնում է minval.az կայքը: Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter-ում հրապարակվել է մի փաստաթուղթ, համաձայն որի Ադրբեջանը դեռևս հակված է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա: Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Հակամարտության կարգավորումը հնարավոր է կատարել միայն Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ամբողջությամբ հարգելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Ադրբեջանական կողմը նշել է, որ հակամարտության կարգավորման փուլային կարգավորման կողմնակից է, այն հիմնված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ընդունած որոշման վրա:

Ըստ փաստաթղթի՝ «առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ղարաբաղի և «գրավյալ» այլ տարածքներից: Հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի բնակչության վերադարձը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության վերսկսումը: Երրորդ փուլում պետք է որոշվի «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի» կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն: Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա հայ և ադրբեջանական համայնքների ամբողջական ու հավասար մասնակցության և Ադրբեջանի կառավարության հետ գործակցության պայմաններում՝ օրինական ու ժողովրդավարական գործընթացների շրջանակներում»,-ասված է հուշագրում: Փաստաթղթում արձանագրված է, որ Ադրբեջանը հակամարտության քաղաքական լուծում վերը նշված շրջանակներից դուրս չի տեսնում:

 

 

 
 


loading...