Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր. Աբրահամյան


Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր. Աբրահամյան
Հուլիս 20 10:08 2026

«Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ»,- նշել է ԱԺ«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։

«Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։

Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի»,- գրել է Աբրահամյանը։