Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)


Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Ապրիլ 9 18:27 2017

Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթում է հետնապահ «Սանդերլենդին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի է ընկել 46-րդ րոպեին: Առաջին խաղակեսում հաշիվը բացել էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

43-րդ րոպեից «Սանդերլենդը» խաղում է 10 ֆուտբոլիստներով:

Ընթանում է երկրորդ խաղակեսը:

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Դարմիան, Բայի, Ռոխո, Շոու, Ֆելաինի, Էրերա, Լինգարդ, Պոգբա, Մխիթարյան, Իբրահիմովիչ: