Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան շարքից դուրս է մնացել երկարատև ժամանակով:
24-ամյա ֆուտբոլիստն ապրիլի 8-ին ծնկի վիրահատության է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, բրազիլացին այդ պատճառով բաց կթողնի մոտ 4 ամիս:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում Ռաֆինյան խփել է 7 գոլ:










