Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում բելգիական «Անդերլեխտի» հետ առաջիկա դիմակայության մասին:
«Բնականաբար, մենք հասկանում ենք «Անդերլեխտի» դեմ հանդիպումների կարեւորությունը: Մեզ սպասվում է երկու շատ համառ հանդիպում, քանի որ «Անդերլեխտը» բարդ մրցակից է: Ես դիտել եմ նրանց մասնակցությամբ մի քանի հանդիպում եվրագավաթային մրցաշարերում: Նրանք ունեն լավ կատարողներ:
Հաղթանակը Եվրոպայի լիգայում այս մրցաշրջանի իմ գլխավոր նպատակներից մեկն է: Գիտեմ, որ հեշտ չի լինի, քանի որ պայքարի այս փուլում թույլ թիմեր չեն մնացել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին Բելգիայում, պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Անգլիայում:










