Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարի կմասնակցի Էստոնիայում


Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարի կմասնակցի Էստոնիայում
Ապրիլ 6 16:23 2017

Oլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի ապրիլի 8-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկող էստոնացի լեգենդար ըմբիշ Քրիստիան Պալուսալուի միջազգային 30-րդ հուշամրցաշարին:

Դա կլինի 29-ամյա Ջուլֆալակյանի առաջին մրցումը նոր մրցաշրջանում, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: