Կիրսան Իլյումժինովը որոշել է շախմատը դարձնել երկրագնդի թիվ մեկ մարզաձևը


Կիրսան Իլյումժինովը որոշել է շախմատը դարձնել երկրագնդի թիվ մեկ մարզաձևը
Ապրիլ 5 19:05 2017

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը որոշել է շախմատը դարձնել երկրագնդի թիվ մեկ մարզաձեւը:

Մասնավորապես, նա պատրաստվում է ԱՄՆ-ում, Բելգիայում եւ Հարավային Կորեայում ստեղծել բարեգործական հիմնադրամներ, որոնք պետք է փորձեն շախմատը ներգրավել աշխարհի բոլոր երկրների կրթական համակարգերում: Այդ նպատակով ռուսաստանցի գործարարը մտադիր է տրամադրել 30 մլն դոլար՝ 10-ական յուրաքանչյուր հիմնադրամին:

«Մենք բավական աշխատանք ենք կատարել, ավելացրել ենք ազգային ֆեդերացիաների քանակը, շախմատում ներդրել ենք տեխնիկական նոր միջոցներ: Մեր առջեւ նպատակ է դրված շախմատ խաղացողների թիվն հասցնել 1 միլիարդի», – իր հրապարակած հատուկ նամակում նշել է Կիրսան Իլյումժինովը:

Թե որքանով դա կհաջողվի ՖԻԴԵ-ի նախագահին, դժվար է ասել, սակայն հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր շախմատիստի վրա նա պատրաստվում է ծախսել 33 դոլար: