Սիսիանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիսիանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբեր 17 21:30 2019

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ ստուգայց են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում՝ բացահայտելով ապօրինի որսի դեպք։ Ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 43-ամյա տղամարդը ներկայացրել է որսված հինգ կաքավ։ Տղամարդը որսորդմիության անդամ է, զենքն էլ օրնական, սակայն կաքավի որս կատարելը թույլատրվում է նոյեմբեր ամսից։ Ապօրինի որսի փաստով՝ ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

 

loading...