«Վեոլիա»-ն խմելու ջուրը ցանկանում է թանկացնել


«Վեոլիա»-ն խմելու ջուրը ցանկանում է թանկացնել
Սեպտեմբեր 17 20:34 2019

«Վեոլիա» ընկերությունը խմելու ջուրը թանկացնելու հայտ է ներկայացրել: Կազմակերպությունը ցանկանում է 1 խմ-ն 180 դրամից դարձնել 181.8 դրամ: Նախատեսվող փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի մեկից, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դրական եզրակացություն տա «Վեոլիա» ընկերության առաջարկությանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեր աղբյուրները փոխանցեցին, որ «Վեոլիա» ընկերության առաջարկությունն ընդգրկվել է նոյեմբերին կայանալիք ՀԾԿՀ նիստի օրակարգ: