Արեւապաշտպան քսուք անհրաժեշտ է օգտագործել ամբողջ տարվա ընթացքում․ ահա, թե ինչու


Արեւապաշտպան քսուք անհրաժեշտ է օգտագործել ամբողջ տարվա ընթացքում․ ահա, թե ինչու
Սեպտեմբեր 13 00:02 2019

Շատերն արեւապաշտպան քսուք օգտագործում են միայն շոգ եղանակին, այն էլ՝ հիմնականում լողափնյա հանգստի ժամանակ։

Սակայն Դանիայից մասնագետները նշում են, որ նման մոտեցումը սխալ է, կարեւոր է արեւապաշտպան քսուքն օգտագործել ողջ տարվա ընթացքում։ Ահա, թե ինչու՝

Երիտասարդ դեմք՝

Արեւապաշտպան քսուքը կանխում է դեմքի մաշկի վաղ ծերացումը, կանխում է կնճիռների առաջացնումը։

Մաշկի քաղցկեղի հավանականության նվազում՝

Սա արեւապաշտպան քսուքի ամենանշանակալի առավելությունից է։ Ձմռանը արեւը եւս կարող է վնասել մաշկը՝ մաշկի քաղցկեղ հրահրելով։ Արեւապաշտպան քսուքի օգտագործումը նվազեցնում է այդ ռիսկը։

Պաշտպանություն արեւայրուքից՝

Շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց տարվա այլ եղանակների եւս հնարավոր է արեւայրուք ստանալ։ Հետեւաբար, արեւապաշտպան քսուք պետք է օգտագործել ոչ միայն լողափին։

Աղբյուր՝ Բուժինֆո