Մեսսիի որակազրկումը մեզ օգուտ է տվել.Էնրիկե


Մեսսիի որակազրկումը մեզ օգուտ է տվել.Էնրիկե
Ապրիլ 4 19:07 2017

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ «Վալենսիայի» հետ խաղում «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի ստացած 5-րդ դեղին քարտն ավելի շատ օգուտ է տվել արգենտինացուն:

Վերջինս ստիպված է եղել բաց թողնել «Գրանադայի» հետ հանդիպումը (4:1):

«Մենք միշտ հետևում ենք, թե ով որքան է խաղում: Մեսսին բաց թողեց «Գրանադայի» հետ հանդիպումը որակազրկման պատճառով:

Սակայն հաշվի առնելով խաղային օրացույցի խտությունը, ես կասեի, որ այդ փոքրիկ դադարն օգուտ կտա Լիոնելին»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում Sportskeeda.com-ը: