Մաշկաբաններից շատերը գտնում են, որ սոլյարին վնասակար է՝ այն տարբեր հիվանդություններ է առաջացնում եւ կարող է հանգեցնել մահվան։ Խոսքը մասնավորապես մաշկի քաղցկեղի մասին է։
British Skin Foundation ֆոնդը հարցումներ է անցկացրել, որը ցույց է տվել, որ բրիտանացի մաշկաբանների 3/4-ը գտնում են, որ սոլյարին պարզապես պետք է արգելել։
Նույն հարցման համաձայն՝ մաշկաբանների 90 տոկոսը գտնում է, որ սոլյարիները նպաստում են մաշկի քաղցկեղով հիվանդացության աճին։ Սոլյարին մաշկի վրա ազդում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով, իսկ դրանց գերդոզավորումը կարող է մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 10 տարում մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, հատկապես՝ երիտասարդների մոտ։
Մաշկաբանները կարծում են, որ սոլյարի հաճախելու թույլատրելի տարիքը պետք է բարձրացնել՝ 18-ից դարձնելով 21։
Համաձայն վիճակագրության՝ Մեծ Բրիտանիայում ամեն օր մելանոմայի հետեւանքով 7 մարդ է մահանում։
Հարկ է նշել, որ Ավստրալիայում եւ Բրազիլիայում սոլյարին արգելվել է։
Աղբյուր՝ Բուժինֆո










