ԱՄՆ-ի բժիշկները պարզել են, որ մարդասպանի ուղեղն ամբողջովին տարբերվում է սովորական մարդու ուղեղից։ Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Brain Imaging and Behavior հանդեսում։
Հրապարակված հոդվածում նշվում է, որ մասնագետները մի քանի տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարել՝ գլխուղեղի սկանավորման միջոցով։ Ուսումնասիրություններին մասնակցել են 808 կամավորներ։
Նրանք բոլորը ինչ-որ հանցագործություն էին կատարել։ Խմբին երեք մասի են բաժանել։ Առաջին խմբում միայն մարդասպաններ են եղել, երկրորդում՝ խուլիգաններ, երրորդում՝ բռնարարքներ չգործածները, նրանք, ովքեր մեղադրվել էին թմրանյութեր պահելու, օգտագործելու կամ մարմնավաճառության մեջ։
Առանձին ուսումնասիրել են նաեւ նրանց, ովքեր ոչ մի հանցագործություն չեն կատարել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրորդ եւ երրորդ խմբի մարդկանց ուղեղը ոչ մի բանով չի տարբերվում նրանց ուղեղից, ովքեր ոչ մի հանցագործություն չեն արել։
Իսկ ահա մարդասպանների խմբի ներկայացուցիչների ուղեղը շատ է տարբերվել մյուսների ուղեղից։ Նրանք ուղեղի որոշ հատվածներում գորշ նյութը բացակայել է։ Մասնավորապես այն հատվածներում, որոնք պատասխանատու են էմոցիաների, խղճի զգացման համար։
Աղբյուր՝ Բուժինֆո










