6 ներքին խնդիր, որոնց մասին մեզ տեղյակ է պահում դեմքի վրայի ցանը


6 ներքին խնդիր, որոնց մասին մեզ տեղյակ է պահում դեմքի վրայի ցանը
Հուլիս 21 20:30 2019

Չինացի բժիշկները մարդու դեմքն անվանում են «առողջության պատուհան», այն պատճառով, որ մեր մաշկն արձագանքում է օրգանիզմի աշխատանքի մեջ կատարվող յուրաքանչյուր խախտումին՝ ուղղարկելով մեզ նշաններ, օրինակ, ցանի տեսքով:

Ահա ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, երբ դեմքին հայտնվում է ցան.

 

 

Ճակատ և հոնքեր

Ճակատին և հոնքերի վերին մասում հայտնված ցանն ավելի շատ վկայում է աղեստամոքսային համակարգում գոյություն ունեցող խնդիրների մասին: Քթարմատի վրայի ցանը «պատասխանատու» է լյարդի աշխատանքի համար:

Փորձեք ուղղել իրավիճակը սննդակարգից հանելով յուղոտ և տապակած մթերքներն ու ալկոհոլային խմիչքները:

 

Քիթ

Ցանը քթի վրա նշան է տալիս սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խափանումների մասին: Դրա մեղավորն առաջին հերթին սթրեսն է: Փորձեք վարել ակտիվ կյանք, հաճախ թուլացեք և պահպանեք քնելու ռեժիմը:

 

Ականջներ

Ըստ չինացի բժիշկների, ականջների մաշկը կապված է երիկամների և միզամուղային համակարգի աշխատանքի հետ: Ականջի վրա հայտնաբերելով ցան, առաջին հերթին պակասացրեք աղի և սուրճի օգտագործումը: Եվ շատ ջուր խմեք:

 

Այտեր և այտոսկրային հատված

Այտոսկրային հատվածները և այտերն արտացոլում են մեր թոքերի և բրոնխների աշխատանքը: Այստեղ հայտնված ցանը, կարող է ասել շնչառական համակարգի խնդիրների մասին: Մեկ այլ պատճառ կարող է դառնալ ալերգիան:

Իսկ այտերի ներքևի մասի ցանը կարող է հուշել ստոմոտոլոգիական խնդիրների մասին:

Ուշադրություն դարձրեք շնչառական համակարգին: Առաջին հերթին ավելի շատ ման եկեք և մաքուր օդ շնչեք, հրաժարվեք ծխախոտից: Ուշադրություն դարձրեք բերանի հիգիենային: Փորձեք ավելի քիչ քաղցրեղեն ուտել և հրաժարվեք քաղցր գազավորված ըմպելիքներից:

 

Շուրթեր

Բերանի շրջանում դերմատոլոգիական դրսևորումները կարող են նշանակել խնդիրներ նյութափոխանակության հետ: Փորձեք հրաժարվել արագ սննդից և սննդակարգ մցնել որքան հնարավոր է շատ բջջանյութով հարուստ սնունդ, օրինակ, մրգեր և բանջարեղեն:

 

Կզակ

Այս հատվածում առաջացած ցանը նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնեք վերարտադրողական համակարգի առողջության վրա: Մեկ այլ պատճառ կարող է լինել հորմոնալ հաշվեկշռի խախտումը:

Եթե այստեղ ցանը մեկ անգամ է հայտնվել, ուրեմն անհագստանալու առիթ չկա: Իսկ ցանի մշտական հայտնվելը խոսում է բժշկին այցելելու անհրաժեշտության մասին: