Ինչպե՞ս է պետք խնամել մազերն ամռանը


Ինչպե՞ս է պետք խնամել մազերն ամռանը
Հուլիս 20 00:16 2019

Մազերն առավել վնասվում են ամռանը եւ հատուկ խնամքի կարիք ունեն։ Կիզիչ արեւը, չոր օդը, որոշ տարածաշրջաններում՝ նաեւ ծովի ջուրը կարող են բացասական ազդել մազերի տեսքի եւ որակի վրա։

Անհրաժեշտ է հետեւել այս պարզ կանոններին՝ մազերը չվնասելու համար։

Գլխարկ կրեք՝ ամռանը գլխարկ կրելն իսկապես անհրաեժեշտություն է, հիանալի պաշտպանում է թե մազերը, թե գլուխը՝ ջերմային հարվածից։

Պաշտպանող միջոցներ օգտագործեք՝ հատուկ դիմակները, կոսմետիկան, որոնք պաշտպանիչ հատկություններ ունեն, հարուստ են հատուկ յուղերով, կօգնեն մեղմել արեւի վնասակար ճառագայթների ազդեցությունը մազերի վրա։

Խուսափեք ամեն օր մազերը լվանալուց՝ շամպուներում քիմիական բազմաթիվ նյութեր կան, որոնք վնասում են մազերը։ Ամռանը նախընտրեք բնական բաղադրիչներով շամպուններ, սակայն ամեն օր մի լվացեք մազերը։

Բալզամ օգտագործեք՝ դրանք սնուցում են մազերը, պահպանում խոնավությունը։ Սակայն բալզամ քսեք ոչ թե մազերի երկայնքով մեկ, այլ միայն ծայրերին, 5 րոպե թողնելուց հետո լվացեք։

Մազահարդարման միջոցներից խուսափեք՝ մազերի հարդարման համար նախատեսված միջոցները՝ լաք, մուս եւ այլն, նույնպես ամռանը չարժի շատ օգտագործել։ Դրանք մեծացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մազերի վրա։

Խուսափեք ներկերից՝ ամռանը հնարավորինս քիչ ներկեք մազերը, քանի որ դրանցում առկա քիմիական նյութերը եւս վնասում են մազերը։
 
Ճիշտ սանր ընտրեք՝ ամռանը մազերն ավելի շատ են կոտրվում, թափվում, հետեւաբար՝ շատ կարեւոր է ճիշտ սանր ընտրելը։ Ընտրեք բնական նյութերից, չվնասող սանրեր։
 
Աղբյուր՝ Բուժինֆո