Եթե ձեր ձայնը նշանակություն չունենար, ընտրակաշառքներ չէին լինի. Արսինե Խանջյան (տեսանյութ)


Եթե ձեր ձայնը նշանակություն չունենար, ընտրակաշառքներ չէին լինի. Արսինե Խանջյան (տեսանյութ)
Մարտ 31 18:51 2017

Այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը խոսեց «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով:

Նրա պնդմամբ` նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 % կատարյալներ չկան, նրանք միևնույն է, բացում են փոփոխությունների հնարավորությունը։

«Եթե նույնիսկ դուք ստիպված եք ընտրել չարյաց փոքրագույնին, մտածեք, թե ձեզ համար որ կուսակցությունը կարող է լինել ամենափոքր չարիքը»,- ասաց կանադահայ դերասանուհին:

Դերասանուհու խոսքով` դեռ ընտրությունների առաջ արդեն խախտումներ են եղել:
«Ոչ մի երկրում լիովին ազնիվ ընտրություններ չեն լինում, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը ներդրում է երկրի ապագայում և ապագա փոփոխություն է։ Այդ փոփոխություններն, իհարկե, տեսանելի կլինեն ապրիլի 3-ին»,- նշեց նա և հավելեց,- «Ձեր ձայնն իսկապես նշանակություն ունի։ Եթե ձեր ձայնը նշանակություն չունենար, ընտրակաշառքներ չէին լինի։ Եթե կաշառքներ կան, դա արդեն նշանակում է, որ ձեր ձայները կարևոր են»:

Առավել մանրամասն` տեսանյութում: