Երկրում անարդար իրավիճակի պատճառով մարդիկ հեռանում են. Ատոմ Էգոյան (տեսանյութ)


Երկրում անարդար իրավիճակի պատճառով մարդիկ հեռանում են. Ատոմ Էգոյան (տեսանյութ)
Մարտ 31 18:11 2017

Այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանադահայ կինոռեժիսոր, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Էգոյանը խոսեց «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով:

«Ես այս երկիրը շատ եմ սիրում, երկրի ոսկորները բավական խորն են և ուժեղ»,- ասաց նա և հավելեց,- «Մենք հին ու հպարտ ազգ ենք, բայց բավական ուժեղ, ժողովրդավարությունը մկանի պես է, և այն պետք է մարսվի, որ ուժեղանա»:

Նրա պնդմամբ` Հայաստանը բավական ունիկալ քաղաքական պատմություն ունի, սակայն միակուսակցական այս համակարգը չի կարող ոչ մի լավ բանի հանգեցնել:

Կինոռեժիսորն ընդգծեց, որ ընտրությունների օրը շրջելու են տարբեր տեղամասերում ու մասնակցելու են ձայների հաշվարկին:

«Երկրում անարդար իրավիճակի պատճառով մարդիկ հեռանում են: Ինքնաբռնակալություն է այն, որ մարդիկ մտածում են չգնալ ընտրությունների: Դա նշանակում է, որ մենք չունենք մեր իսկ ձայնը»,- նշեց նա:

Ատոմ Էգոյանը համոզված է, որ ընտրությունները խախտումներով են լինելու, քանի որ արդեն բավական դեպքեր են եղել, ահազանգերն էլ կան:

«Մենք չպիտի զոհը դառնանք բռնակալության, ինքնաբռնակալության և անտարբերության»,-ասաց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում: