Մեզ համար կարևորը հայ ժողովրդի կամքն է և փափագները այս ընտրություններին. Սերժ Թանկյան (տեսանյութ)


Մեզ համար կարևորը հայ ժողովրդի կամքն է և փափագները այս ընտրություններին. Սերժ Թանկյան (տեսանյութ)
Մարտ 31 17:21 2017

Այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր, երգիչ-երգահան Սերժ Թանկյանը, խոսեց «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով:
Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։

Թանկյանն ասաց, որ պայքարում է անարդարության դեմ, իսկ այդ անարդարությունն առավել ակնհայտ դարձավ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո։

«Անարդարությունը, որը տարիներով արմատավորվել է Հայաստանում, պետք է վերանա»,- հայտարարեց նա:

Թանկյանը նաև պնդեց, որ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իմանան, որ իրենք շահ չունեն և անկուսակցական են:

«Բոլորը մեղադրում են իրար, բայց գրողը տանի, մենք թքած ունենք: Մեզ համար կարևորը հայ ժողովրդի կամքն է և փափագները այս ընտրություններին»,- նշեց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում: