65-ամյա Լյուբով Ուսպենսկայան ցանկանում է կրկին մայրանալ՝ արտամարմնային բեղմնավորման միջոցով


65-ամյա Լյուբով Ուսպենսկայան ցանկանում է կրկին մայրանալ՝ արտամարմնային բեղմնավորման միջոցով
Հուլիս 2 18:46 2019

65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ երազում է կրկին մայրանալ։ Նա ասել է, որ թեեւ մեծ դուստր ունի, թոռնիկների համար շատ երիտասարդ է, ցանկանում է կրկին մայրանալ։

Ուսպենսկայան եւ նրա ամուսինը ցանկանում են դիմել արտամարմնային բեղմնավորման՝ երեխա ունենալու համար։

«Ընկերներ, ես որոշել եմ, փնտրում եմ ձվաբջջի դոնորի՝ արտամարմնային բեղմնավորման համար»,- գրել է նա Ինստագրամի իր էջում։

Թեեւ երգչուհու երկրպագուները միանշանակ չեն ընդունել այս լուրը, երգչուհին չի ցանկանում ոչինչ լսել, եւ խորհուրդ է տվել «չարակամներին հեռու մնալ»։