Նախազգուշացնող նշաններ, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը


Նախազգուշացնող նշաններ, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը
Հուլիս 2 00:28 2019

Վիտամին C-ն կարևոր սննդարար նյութ է, որը պաշտպանում է օրգանիզմը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմում նկատվում են որոշ ախտանշաններ:

Լնդերի բորբոքում: Վիտամին C-ի բավարար մակարդակը կարևոր է ատամների ու լնդերի առողջության համար:

Մազերի չորություն: Երբ վիտամին C-ի մակարդակն օրգանիզմին չի բավարարում, մազերը տուժում են, չորանում, ճյուղավորվում: Բացի այդ՝ այս վիտամինը նպաստում է մազերի արագ աճին: Վիտամին C-ն անհրաժեշտ է նաև երկաթի յուրացման համար:

Արյունահոսություն քթից: Եթե հաճախ է նկատվում արյունահոսություն քթից, մեծ է հավանականությունը, որ վիտամին C-ի մակարդակը նորմայից ցածր է:

Մաշկի չորություն, կոպտություն, կարմրածություն:

Կոլագենի սինթեզման համար վիտամին C է անհրաժեշտ: Եթե այս վիտամինի մակարդակը չի բավարարում, մաշկի վիճակը վատանում է:

Կապտուկների առաջացում: Վիտամին C-ի անբավարար մակարդակի դեպքում մազանոթները թուլանում են, և նույնիսկ մեկ թույլ հարվածը կարող է հանգեցնել կապտուկների առաջացման: