Եղիսաբեթ Երկրորդը վառ գույնի հագուստով պատարագի է մասնակցել


Եղիսաբեթ Երկրորդը վառ գույնի հագուստով պատարագի է մասնակցել
Հուլիս 1 22:22 2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կրկին ուրախացրել է երկրպագուներին իր տեսքով: Այս անգամ նա վառ հագուստով մասնակցել է Էդինբուրգի եկեղեցական պատարագին:

 

Թագուհին ընտրել է երկնագույնի և վարդագույնի բացառիկ համադրություն։ Նա հագել էր փայտե կոճակներով երկնագույն վերարկու և ծաղկավոր զգեստ, ոտքերին իր սիրած սև կոշիկներն էին՝ ցածր կրունկներով։