Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ… Սիրուշո


Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ… Սիրուշո
Հուլիս 1 16:56 2019

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ այս թևնոցն էլ կոչել ենք Միքայել ))  Ըստ Աստվածաշնչի՝ Միքայել հրեշտակապետը հրեշտակներից բաղկացած զորքերի Առաջնորդն է, ով Աստվածաշնչում միշտ հիշատակվում է որպես չարի դեմ պայքարող ուժ:

Հրեշտակի պատկերը ոգեշնչված է Էջմիածին Մայր Տաճարի հյուսիսային զանգակատան առաստաղին նկարազարդված որմնանկարից։ Հրեշտակների պատկերները ոգեշնչված են միջնադարյան հայկական մանրանկարչությունից և պատկերվել են կենտրոնական մուտքի կամարում 1664թ.-ին Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ»։