Մեսսին նամակ է գրել ՖԻՖԱ-ին և ներողություն խնդրել


Մեսսին նամակ է գրել ՖԻՖԱ-ին և ներողություն խնդրել
Մարտ 30 16:31 2017

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որը 4 խաղով որակազրկվել է, նամակ է գրել ՖԻՖԱ-ին՝ բացատրելով ԱԱ-2018-ի ընտրական փուլի 13-րդ տուրի՝ Չիլիի հետ խաղում (1:0) իր պահվածքը. այս մասին հայտնել է Sports.ru-ն:

Այս խաղում մրցավարի օգնականին վիրավորելու համար ՖԻՖԱ-ն որակազրկել էր Մեսսին: Ֆուտբոլիստը նաև տուգանվել էր 10 հազար շվեյցարական ֆրանկով:

«Ես կտրականապես հերքում եմ, որ վիրավորել եմ մրցավարի օգնականին: Լայնսմենը, որն ազգությամբ բրազիլացի է, հիանալի հասկացավ իմ խոսքերը: Մենք նույնիսկ ընկերական զրույց ունեցանք նրա հետ: Իմ խոսքերը ոչ մի կերպ նրա համար վիրավորական չէին: Այդ խոսքերս նրան չէին ուղղված, այլ ասված էին օդի մեջ: Անկասկած, ես ներողությում եմ խնդրում այդ խոսքերի համար»,- նամակում գրել է Մեսսին: