Խոլեստերինի դեմ դեղամիջոցները կարող են մեծացնել դիաբետի հավանականությունը


Խոլեստերինի դեմ դեղամիջոցները կարող են մեծացնել դիաբետի հավանականությունը
Հունիս 29 21:18 2019

Ամերիկյան նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն պացիենտները, ովքեր խոլեստերինն իջեցնող ստատիններ են օգտագործում, ավելի հակված են երկրորդ տիպի դիաբետ ձեռք բերելու։

Օհայոյի պետական համալսարանի մասնագետ Վիկտորիա Զիգմոնտը, ով ուսումնասիրության հեղինակն է, նշում է, որ կատարված մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոլեստերինի դեմ դեղամիջոցները կարող են այլ խնդիրներ առաջացնել։

Նա ասում է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոլեստերինի դեմ դեղամիջոցները կրկնակի անգամ մեծացնում են երկրորդ տիպի դիաբետի առաջացման հնարավորությունը։

Միեւնույն ժամանակ, սակայն, մասնագետը նշում է, որ ստատիններն արդյունավետ են կաթվածի կանխարգելման համար։

Նա նշում է, որ ստատիններ պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ եւ զուգահեռ պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել՝ դիաբետը կանխելու համար։

Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Diabetes Metabolism Research and Reviews հանդեսում, ուսումնասիրությանը մասնակցել են 4683 հոգի։

Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ նրանք, ովքեր խոլեստերինն իջեցնող դեղեր են ընդունում, պետք է պարբերաբար ստուգեն շաքարի մակարդակն արյան մեջ։

Աղբյուր՝ Բուժինֆո