«Ամենահուզիչ օրերից…»․ Սիրուշոն՝ Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայր


«Ամենահուզիչ օրերից…»․ Սիրուշոն՝ Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայր
Հունիս 29 21:05 2019

Երգչուհի Սիրուշոն դարձել է Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայրը։ Այս մասին երգչուհին հայտնել է իր միկրոբլոգում՝ լուսանկար հրապարակելով Ռուբենի հետ։

«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը… 

Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարեւոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»,- գրել է երգչուհին։