Մեծ Բրիտանիայի բնակչի մոտ թոքի չարորակ ուռուցք են ախտորոշել, սակայն իրականում պատկերը լրիվ այլ է եղել։
British Medical Journal-ում պատմել են 46-ամյա տղամարդու մասին, ով տառապում էր անդադար հազից։ Հասկանալով, որ հազը ոչ մի կերպ չի անցնում, տղամարդը դիմել է բժշկի։ Բժիշկները նրա աջ թոքում գոյացություն են նկատել եւ ենթադրել, որ այն թոքի քաղցկեղ է։
Տղամարդուն վիրահատել են՝ չարորակ ուռուցքը հեռացնելու համար, սակայն վիրահատության ընթացքում բժիշկները պարզել են, որ թոքում ոչ թե քաղցկեղ է, այլ մանկական խաղալիք, որը մնացել էր բրոնխների լորձաթաղանքի մեջ։
Ավելի ուշ պարզվել է, որ դեռ մանուկ հասակում տղամարդը սիրել է կոնստրուկտորներով խաղալ, եւ 7 տարեկանում պատահաբար կուլ է տվել դրա մի փոքրիկ կտորը։ Սակայն այն հայտնվել է ոչ թե ստամոքսում, այլ «տեղավորվել» է թոքում։ Հատկանշական է, որ երկար տարիներ օտար մարմնի առկայությունը թոքում ոչ մի կերպ չի անհանգստացրել տղամարդուն, միայն վերջերս է նա սկսել հազալ։
Աղբյուր՝ Բուժինֆո










