Big Seven Travel հարթակը ներկայացրել է աշխարհի 50 ամենասեքսուալ ազգությունների վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը հայտնվել է վարկանշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
Աղյուսակը կազմվել է սոցկայքերի ավելի քան 1,5 մլն օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքում:
«Քարդաշյան ընտանիքը ցուցակում Հայաստանի համար վստահորեն առաջատար դիրք է ապահովում»,- ասված է հրապարակման մեջ:
Աղյուսակը գլխավորել են ուկրաինացիները: Երկրորդ տեղում են դանիացիները, որոնց հետևում են ֆիլիպինցիները, բրազիլացիներն ու ավստրալացիները:










