Հրապարակվել է մեկ ամիս արջի որջում մնացած կոտրված ողնաշարով տղամարդու մասին տեսանյութը


Հրապարակվել է մեկ ամիս արջի որջում մնացած կոտրված ողնաշարով տղամարդու մասին տեսանյութը
Հունիս 28 10:04 2019
Անհավանական այս դեպքը գրանցվել է ՌԴ Տուվայի մարզում: Տեղաբնակ մի տղամարդ, որի անունը Ալեքսանդր է, կոտրած ողնաշարով ուղիղ մեկ ամիս գտնվել է արջի որջում և կարողացել է ողջ մնալ:
Այս մասին EADaily պարբերականին պատմել են Ալեքսանդրի հարազատները:Ալեքսանդրին շների օգնությամբ հայտնաբերել են որսորդները: Նա եղել է ծայրաստիճան հյուծված վիճակում, բազմաթիվ ծանր վնասվածքներով և խոր վերքերով, որոնք Ալեքսանդրին հասցրել է արջը:Չնայած այս ամենին, Ալեքսանդրը եղել է գիտակից վիճակում և կարողացել է շարժել վերջույթները: Այս տեսանյութը նկարահանվել է արդեն հիվանդանոցում: Ալեքսանդրը պատմել է, որ իր վրա հարձակվել է արջը, կոտրել է ողնաշարը սակայն չի կերել իրեն, այլ քարշ տալով հասցրել է իր որջը և պահել «հետո»-ի համար:

Ինչ վիճակում է այժմ Ալեքսանդրը, մանրամասներ չեն հաղորդվում,  սակայն ըստ պարբերականի, այս ֆանտաստիկ դեպքը նախ և առաջ խոսում է մարդու օրգանիզմի անսահման հնարավորությունների մասին: