Ֆասթֆուդի չարաշահումը նվազեցնում է սերմնահեղուկի որակը


Ֆասթֆուդի չարաշահումը նվազեցնում է սերմնահեղուկի որակը
Հունիս 28 00:26 2019

Ֆասթֆուդը՝ պիցցա, բուրգերներ, կարտոֆիլ-ֆրի եւ այլն, կարող են հագեցնել սերմնահեղուկի որակի վատթարացման երիտասարդ տղամարդկանց մոտ, անգամ եթե վերջինները ֆիզիկական լավ մարզավիճակում են։

Հարվարդի համալսարանի մասնագետները կապ են հայտնաբերել ֆասթֆուդի եւ սերմնահեղուկի միջեւ։ Նրանք իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել են մարդու վերարտադրողական եւ էմբրիոնոլոգիայի  եվրոպական ամենամյա կոնֆերանսի ժամանակ։

Մասնագետները նշում են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր հաճախ են ֆասթֆուդ օգտագործում, սերմնահեղուկում միջինում 25,6 միլիոնով պակաս սերմնաբջիջ կա, քան այն տղամարդկանց մոտ, ովքեր առողջ սնունդ են նախընտրում։

Ուսումնասիրվել են Դանիայում բնակվող 3 000 տղամարդկանց սերմնահեղուկներ։ Տղամարդկանց միջին տարիքը եղել է 19 տարեկան։

Պարզվել է, որ այն տղամարդկանց սերմնահեղուկը, ովքեր ավելի շատ ձուկ, անյուղ միս, կաթնամթերք, մրգեր և բանջարեղեն են ուտում, ավելի որակով է, իսկ ֆասթֆուդի սիրահարներից ոմանց մոտ սերմնաբջիջների պարունակությունը 39 մլնից պակաս է, ինչը կարող է խնդիրներ առաջացնել բնական ճանապահով բեղմնավորման ժամանակ։

Աղբյուր՝ Բուժինֆո