Երակների վարիկոզ լայնացումից տառապում է աշխարհի բնակչության գրեթե կեսը։ Այս հիվանդությունը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել, այդ պատճառով կարեւոր է վաղ շրջանում դրա հայտնաբերումն ու բուժումը։
Երակների վարիկոզ լայնացումը խոսում է օրգանիզմում լուրջ խախտումների մասին։ Ռիսկի խմբում են նրանք, ովքեր գենետիկորեն անոթների թույլ պատեր ունեն։
Որոնք են վարիկոզի նշանները՝
- Այրող ցավ ոտքերում
- Գիշերային մկանային ջղաձգումներ
- Ցավ քայլելիս
- Ոտքերի այտուցվածություն
- Ոտքերում ծանրության զգացողություն
- Ստորին վերջութների մաշկի փոփոխություն
- Երակների ընդգծվածություն
Վարիկոզի առաջին իսկ նշանների դեպքում դիմեք բժշկի, քանի որ այս հիվանդությունն առավել հեշտ բուժվում է վաղ շրջանում։
Վարիկոզի կանխարգելումը.
Եթե երակների պատերը թույլ են, հիվանդությունը կարող է ավելի արագ զարգանալ։ Հետեւաբար, պրոֆիլակտիկայի համար պետք է հետեւել այս կաննոներին։
Խուսափեք նույն դիրքում երկար մնալուց, եթե նստակյաց աշխատանք ունեք, պարբերաբար կանգնեք, քայլեք։
Ակտիվ կենսակերպ վարեք, թեթեւ սպորտով զբաղվեք։
Խուսափեք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ծանր սպորտաձեւերից նույնպես։
Աղբյուր՝ Բուժինֆո










