Հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) վտանգի է դիմում վեր բարձրացրած ձեռքերով ցատկեր կատարելիս:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին Հելսինկիում անցկացվող աշխարհի առաջնության կարճ ծրագրի կատարումից հետո լրագրողներին հայտնել է օլիմպիական չեմպիոնուհու մարզիչ Էթերի Տուտբերիձեն:
Իր կատարման համար Մեդվեդևան 79.01 միավոր է ստացել: Դա երկու տասնորդականով քիչ է իրեն իսկ պատկանող օլիմպիական ռեկորդից: Մրցելույթից առաջ աշխարհի գործող չեմպիոնուհին բարդացրել է իր ծրագիրը` վեր պահած ձեռքերով ցատկեր ավելացնելով:
Մարզիչի խոսքով` կարիք չկա յուրաքանչյուր ցատկ այդպես կատարել: Չձանձրացնելու համար պետք է նաև առանց ձեռքերի, մեկ ձեռքով կամ երկու ձեռքով ցատկեր իրականացնել:
Երկար ծրագիրը գեղասահորդուհիները կցուցադրեն ուրբաթ:










