Գևորգ Ղազարյանը բուժզննում է անցնում Մյունխենում


Գևորգ Ղազարյանը բուժզննում է անցնում Մյունխենում
Մարտ 29 15:40 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի (2։0) հետ խաղի առաջին րոպեին Ղազարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Նախնական հետազոտությամբ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք։