Նաոմի Քեմփբելը մերկացել է Vogue հանդեսի համար (լուսանկար)


Նաոմի Քեմփբելը մերկացել է Vogue հանդեսի համար (լուսանկար)
Հունիս 14 18:52 2019

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Քենիայի անապատում մերկացել է Vogue բրիտանական ամսագրի հուլիսյան համարում լուսանկարվելու համար: Մոդելը լուսանկարներից մեկը զետեղել է իր Instagram-օգտահաշվում:

Լուսանկարում Քեմփբելը կանգնած է մեջքով դեպի խցիկը՝ գլուխը մի կողմ թեքած: 49-ամյա մոդելը մերկ է, իսկ նրա գոտկատեղից զարդ է կախված: 

 

 

Բաժանորդները հիացած են լուսանկարից: «Նաոմի՛, դու պարզապես թագուհի ես»,-մոդելին գովել է երկրպագուներից մեկը: «Ո՞վ է ասել, թե իդեալական ոչինչ չի լինում: Դու կուռք ես եւ միշտ կմնաս այդպիսին»՝ հիացել է մյուս մեկնաբանողը: «Դու իդեալական մարմին ունես, Նաոմի»,-հաճոյախոսություն է արել երրորդ բաժանորդը: