Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «LABORATOIRES ANIOS»-ն իր բրենդով Հայաստանում է: Ընկերությունն ավելի քան 115 տարի իր կայուն տեղն ունի հիգիենայի և ախտահանման շուկայում:
«ANIOS»-ի լաբորատոր ախտահանիչ հեղուկներն օգտագործելուց հետո Հայաստանում դիտվեց ներհիվանդանոցային ինֆեկցիայի նվազեցման միտում: Այս մասին մարտի 28-ին` «LABORATOIRES ANIOS»-ի բացման արարողությունից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Վարչապետի կողմից արտասահմանյան ներդրողների մուտքը Հայաստան խթանելու քայլերը հերթական անգամ հաջողության հասան և դրան կարելի է մեծ նշանակություն տալ»,- ասաց նախարարը:
Պատասխանելով Armday.am-ի այն հարցին, թե ինչ զարգացումների եք սպասում, արդյոք ունեք մեծ ակնկալիքներ, Ալթունյանն ասաց. «Ես որպես նախարար կարող եմ հույս ունենալ, որ «ANIOS»-ի գործը կհաջողվի և նրանք կտարածեն իրենց գործունեությունը ոչ միայն ախտահանիչ հեղուկների, այլ նաև քիմիական այլ հեղուկների վրա»:
Մեկ այլ հարցին, թե ինչ է տալու դա Հայաստանին, նախարարը նշեց. «Տալու է աշխատատեղեր, հարկեր, մրցակցություն»:
Առավել մանրամասն` տեսանյութում:










