Քիչ առաջ Գորիսից Կապան ուղեւորվելիս «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշիյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հանդես եկավ, տեղեկացնելով, որ իր թիմակիցներից ահազանգ է ստացել, որ Խորենացու 47 հասեցում ինչ-որ մարդիկ խանգարում են քարոզչություն իրականացնել: Ըստ Փաշինյանի այդ մարդիկ դիմելով դաշինքի անդամներին ասել են, որ դա իրենց բակն է: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դա նույն այն հասցեն է, որտեղ ապրում է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը: «Այդ հասցեի հետ կապված ես դիմել եմ ոստիկանություն, որովհետեւ այդտեղ պարբերաբար պատռում էին մեր կողմից փակցված ԵԼՔ դաշինքի պաստառները, սակայն ոստիկանւթյունը պտիչկա դնողի դերում է: Ոստիկանությունը ամուլ անգործաւնակ վիճակում է, կամ գործունեություն անում է ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդիների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ այս պահին ինքը եւ Արամ Սարգսյանը շարունակում են քարոզարշավը եւ շուտով կլինեն Կապանում: «Երեւան վերադառնալուն պես կլինեմ այդ բակում եւ անձամբ քարոզչություն կանեմ, իհարկե մեկ անգամ եղել եմ եւ շատ ջերմ ընդունելության եմ արժանանացել, եւ կարծում եմ որ պարոն Բեգլարյանի կողմնակիցները փորձում են օգտվել իմ բացակայությունից, բայց տղաներ մի շտապեք ես դեռ վերադառնալու եմ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ ասաց, որ տեղի ունեցածի առնչությամբ դիմել է ոստիկանություն եւ ակնկալում է, որ իրավապահ մարմինները կապահովեն իր թիմակիցների տվյալ հասցեում քարոզչություն անելու իրավունքը:
Հիշեցնենք, որ Խորենացու փողոցը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Այն թիվ 4 ընտրատարածքն է, որտեղ ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ն առաջադրել է Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին:










