«Մանչեսթեր Յունայթեդը» Նեյմարին առաջարկել է 25 միլիոն եվրո աշխատավարձ


«Մանչեսթեր Յունայթեդը» Նեյմարին առաջարկել է 25 միլիոն եվրո աշխատավարձ
Մարտ 27 21:32 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Բարսելոնի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ծառայություններով, փոխանցում է Sports.ru-ն:

Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել 25-ամյա ֆուտբոլիստի հետ: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները Նեյմարին վստահեցրել են, որ ամռանը կսկսեն բանակցություններ և նրա տրանսֆերի համար կառաջարկեն 200 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ: Դա մոտ 2 անգամ ավելի է բրազիլացու այժմյան աշխատավարձից:
Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: