Հայաստան-Ղազախստան. երկու գոլ երկու րոպեում


Հայաստան-Ղազախստան. երկու գոլ երկու րոպեում
Մարտ 27 14:29 2017

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի տնային խաղում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:

73-րդ րոպեին գեղեցիկ հանդիպման հաշիվը բացել է ազգային ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Այս գոլը Հենրիխի համար 20-րդն էր հավաքականի կազմում:

Մեկ րոպե անց Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0: